ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

Աքքադացիները Բաբելոնում՝ Հայաստանի՞ց

Աքքադացիները Բաբելոնում՝ Հայաստանի՞ց
22.09.2025 | 18:11

Աքքադացիների և աքքադերենի մասին հայկական աղբյուրներում համարյա տեղեկություններ չկա։ Հանրագիտարանում (ՀՍՀ 2) հղում է արվում հայտնի կեղծարար Դյակոնովի (Дьяконов И. М., Языки древней Передней Азии, 1967) գրքից, որում ասվում է․ «Աքքադերենը (այլ անվամբ՝ ասուրա- բաբելերեն) պատկանում է սեմական լեզվաընտանիքին՝ կազմելով առանձին՝ հյուսիս-արևելյան խումբ։ Տարածվել է նախ Միջագետքի սեմալեզու հյուսիսի (ի տարբերություն շումերալեզու հարավի), ապա ասուրա-բաբելական ամբողջ Միջագետքի վրա։ Հին աքքադերենը եղել է միասնական, միայն մ․ թ․ ա․ XXI դ․ վերջում նշմարվել է երկու բարբառների՝ ասուրերենի (հյուսիսում) և բաբելերենի (հարավում) տարբերակման գործընթաց, որ գերազանցապես կրել է հնչյունական բնույթ։ Հուշարձանները գրված են սեպագրով, որ փոխ է առնված շումերերենից և հարմարեցված աքքադերենին։

Մ․ թ․ ա․ II դարի վերջերից գերակշիռ դիրք է գրավել բաբելերենը, որով մ․ թ․ ա․ IX դ․ սկսել են գրել նաև Ասորեստանի թագավորները․ բուն ասուրերենը օգտագործվել է միայն նամակներում։ Աքքադերենը երկար ժամանակ միջազգային լեզվի դեր է կատարել։ Աքքադական գիրն անցել է շատ ժողովուրդների, այդ թվում նաև ուրարտացիներին»։

Զաքարիա Սիտչինի (Захария Ситчин, Двенадцатая планета) կարծիքով․ «Խուրրիների լեզվում, մշակույթում և ավանդույթում առկա են աքքադական էլեմենտներ։ Եգիպտական և Միջագետքի վավերագրերում խուրրիների թագավորությունը կոչվում է Միտանի։ Խեթերը իրենց հարևան խուրրիներին անվանում էին «խուրրի»։ Սակայն որոշ հետազոտողներ նշում են, որ այդ բառը ածանցյալ է «արի»-ից, այսինքն արիներից։ Քանի որ աքքադական մշակույթը և կրոնը զարգացել են շումերական սովորույթների և հավատալիքների հիման վրա, ապա խուրրիները փաստորեն ըմբռնել ու պահպանել են Շումերի կրոնը»։

Ելենա Բլավատսկայան (Елена Блаватская, Разоблаченная Изида) իր գրքում մի շատ կարևոր մեջբերում է անում Հենրի Ռոուլինսոնից․ «Դրանք եղել են բաբելացիները, որոնց հանելուկային աքքադացիները սովորեցրել են «թաքնագիտություններ», քրմային լեզուն և իրենց կրոնը (Ռոուլինսոնի կարծիքով այդ աքքադացիները եկել են Հայաստանից), այլ ոչ թե առաջին միգրանտները դեպի Հնդկաստան»։

Ելենա Բլավատսկայան, ով թյուր պատկերացում ուներ հնդկաստանների, արիացիների միգրացիաների ուղղությունների և թերակղզի Հնդկաստան դրսից ներմուծված հնագույն գրականության մասին, գրում է․ «Քանի որ պատմությունը Աշխարհի արարման ու ջրհեղեղի մասին ունի տարբեր մեկնաբանություններ, մենք ասում ենք, որ աստվածաշնչյան շարադրումը չի կարող ըմբռնվել առանց բաբելոնյան շարադրվածքի՝ որպես նույն բանի մասին խոսք, և միաժամանակ դրանցից ոչ մեկը չի հասկացվի լիովին առանց բրահմանիստական էզոթերիկ մեկնաբանության ջրհեղեղի վերաբերյալ, ինչպես դա ներկայացված է «Մահաբհարատայում» և «Շատանատխա-բրահմանում»։

Խստորեն վիճարկվում է, որ աքքադական Խալդեայի, Բաբելոնի և Ասորեստանի ցեղերը ինչ-որ ազգակցական կապ են ունեցել Հնդկաստանի բրահմանների հետ։ Բայց այդ կարծիքի օգտին ապացույցներն ավելի շատ են, քան հակառակի օգտին։

Բաբելոնյան քաղաքակրթությունը չի ծնվել և զարգացել այդ երկրում։ Այն բերվել է այնտեղ Հնդկաստանից, և նրա կրողներն են բրահմայական ինդուսները։

Աքքադացիները հնարավոր է եղել են ամենավաղ ինդուսների ցեղը։ Եղել են արդյոք բրահմանական պլանիսֆերայից (հյուսիսային լայնության 40 աստիճան), թե Կենտրոնական Ասիական Հնդկաստանից, մենք թողնում ենք որոշեն գալիք դարերի բանասերներին»։

Նշեմ, որ հարթոլորտ քարտեզի վրա հյուսիսային լայնության 40 աստիճանում է գտնվում Հայաստանը, իսկ թերակղզի Հնդկաստանը՝ նրանից բավականին ներքև։

Բլավատսկայան մի կողմից գրում է․ «Էդեմը՝ հնագույն անվանումն է երկրի, որ ողողվում է Եփրատի և նրա վտակների ջրերով Ասիայից և Հայաստանից մինչև Էրիտրական ծովը։ Ասորական տախտակների վրա այն կոչվում է Հանդանիա (Handania)»: Մյուս կողմից, հակասելով ինքն իրեն, հայտարարում է ․ «Հնդկաստանն է մարդկության օրրանը»։

Այո, մարդկության օրրանը Հանդանիա/Հանդաստան/Հնդստան/Հայաստանն է, այլ ոչ թե թերակղզի Հնդկաստանը, ինչպես կարծում էր Բլավատսկայան։ Անհեթեթություն կարելի է համարել նրա ենթադրությունը, որ «հնարավոր է աքքադացիները եղել են ամենավաղ ինդուսների ցեղը»։

Ավելի հավանական եմ համարում, որ հայերն ու աքքադացիները, եղել են ազգակիցներ, որոնք ըստ Ռոուլինսոնի, գնացել են Բաբելոն Հայաստանից։

Թվարկված չորս հեղինակներից միայն կեղծարար Դյակոնովն է աքքադացիներին և աքքադերենը կապում սեմիտների հետ՝ նաև նշելով, որ «աքքադական գիրն անցել է շատ ժողովուրդներին, այդ թվում նաև՝ ուրարտացիներին», այսինքն արարատցիներին (արատտացիներին)-հայերին։

Հուսանք, որ աքքադացիների հանելուկով կզբաղվեն նաև հայ պատմաբաններն ու լեզվաբանները։

Գոհար ՊԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 163

Մեկնաբանություններ